Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գողացված քարտով կանխիկացում. Որոնվում է լուսանկարում տեսապատկերված անձը

25.09.2019 15:14

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու՝ շինություն ապօրինի մուտք գործած, փաստաթղթեր գողացած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 27-ին  ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչուհին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ից մինչև 11:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը երթուղային միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անձը հաստատող փաստաթղթեր, բանկային քարտեր, որոնցից մեկից անհայտ անձը Բաղրամյան պողոտայում գործող բանկոմատից նույն օրը՝ ժամը 11:46-ից մինչև  ժամը 11:50-ն ընկած ժամանակահատվածում, կանխիկացրել է 450.000 ՀՀ դրամ գումար՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ  04.07.19 թ.-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի  և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել է կանխիկացման պահը ֆիքսած սարքի լուսանկարները, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն  կատարած անձին:

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի