Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ գողություն կատարելու համար

09.04.2019 16:30

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հաշվապահությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։  Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության՝ 22-ամյա հսկիչին:

Նախնական քննության տվյալներով՝ 2019թ. մարտի 21-ին, ՍՊ ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսության հսկիչը՝ ծնված 1996 թվականին, նախապես տեղյակ լինելով, որ ՍՊԸ-ի դրամական միջոցները պահվում են ընկերության հաշվապահության պահարանի դարակում, նպատակադրվել է  գաղտնի հափշտակել այնտեղ առկա զգալի չափերի կանխիկ գումարը:

Այդ նպատակով 22-ամյա երիտասարդը հրել-բացել է հաշվապահության սենյակի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս և իր հետ նախապես վերցրած մետաղական ամրանի գործադրմամբ բացելով մետաղական պահարանի դարակը՝ գաղտնի հափշտակել այնտեղ առկա գումարը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի