Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սյունիքի Լեռնաձոր համայնքում կատարված գողության կասկածանքով ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ

26.03.2016 16:02


ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 2016թ. մարտի 26-ի վաղ առավոտյան Լեռնաձոր համայնքում տեղի ունեցած գողությունը։

ժամը 07:30-ին ահազանգ է ստացվել, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ առանձնատան պատուհանը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի առանձնատներից մեկը և ճաշասենյանկից հափշտակել «Սամսունգ» ֆիրմայի հեռուստացույց, տարբեր տեսակի կոնյակներ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2016թ. մարտի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Օպերատիվ-քննչական համատեղ անհետաձգելի գորործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունն իրականացրել են Երևանի երկու բնակիչ՝ նախկինում 4 անգամ դատապարտված Վ.Խուրշուդյանը և 7 անգամ դատապարտված Կ.Առաքելյանը, ովքեր ձերբակալվել են։ Քրեական գործով հայտնաբերվել և առգրավվել է նաև գողոնը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի