Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից կատարված գողությունը

25.02.2017 14:09

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից ջեռուցման համակարգի մարտկոցների գողությունը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 23-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցի պատուհանը և գաղտնի հափշտակել ընդհանուր 23 հատ ջեռուցման համակարգի մարտկոց՝ դպրոցին պատճառելով 920.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիետի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում փետրվարի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և իրականացվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է և օրենքով սահմանված կարգով հարցաքննվել։

Կասկածյալը դպրոցի նախկին սան է և հարցաքննության ժամանակ նկարագրել է դեպքի հանգամանքները և հայտնել, որ գողոնը վաճառել է 5000 դրամով։ Գնորդը հայտնաբերվել է և հարցաքննվել։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի