Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մասնակցել է Գորիսի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը (լուսանկարներ)

25.02.2019 12:12

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Գորիսում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը։

Շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։

ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի շենքն առանձին մուտքով առանձնացվել է ոստիկանության Գորիսի բաժնի շենքից և հիմնովին վերանորոգվել:

Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով:

Բաժինն ունի 8 աշխատանքային սենյակ: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շեշտեց, որ քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը միջոց է՝ քննության արդյունավետությունը, որակը բարձրացնելու համար:

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի