Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

«Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած զինված ավազակային հարձակման գործով մեկ անձ ձերբակալվել է

25.06.2018 17:26

«Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է:

Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում. դիմակավորված անձը, զենքի նմանվող առարկաներով՝ ատրճանակով և նռնակով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ և հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար։ Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը աշխատակցից վերցրել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6.341.000. ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատագենետիկական,  դատաբժշկական փորձաքննություններ:

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1989թ.: Վերջինս հունիսի 24-ին ձերբակալվել է: Կասկածյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի