Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ թվով 75 հատ ծառ ապօրինի հատելու համար. նախաքննությունն ավարտվել է

09.10.2019 14:09

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անտառապահին:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահը, 2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով ՀՀ անտառային օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված դրույթները, այն է՝ անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառհատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն պատկանող բենզասղոցի գործադրմամբ, միայնակ նշված պահաբաժնում ապօրինի հատել է ընդհանուր թվով 75 հատ 10 սմ-ից մինչև 56 սմ հատման տրամագծով բոխի, բալենի, լորենի և ուռենի տեսակի ծառեր:

Քննության տվյալներով՝ առաջացած 21,09 խտացված խմ ծավալով փայտանյութի մի մասը նա օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մնացածը՝ վաճառել՝ այդկերպ պատճառելով ընդհանուր 2.053.500 ՀՀ դրամի վնաս:

Մինչդատական վարությում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի