Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է 29-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը

07.05.2020 15:31

2020թ.ապրիլի 22-ին՝ ժամը 22:00-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք՝ հեմոպերիտենիում ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա երիտասարդի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքն ստացել է  2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ն.Շենգավիթ 14-րդ և 6-րդ փողոցների հատման վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևան քաղաքի բնակչի կողմից:

Վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի