Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայհոյելու համար առաջացած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Պարզվում են Մասիսիում տեղի ունեցած դեպքի հանգամանքները

02.03.2017 14:11

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են  մարտի 1-ին Մասիսում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները, վիճաբանության շարժառիթը. կասկածյալը ձերբակալվել է:

2017թ. մարտի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ժամը 15:50-ին «որովայնի խոռոչի թափանցող վնասվածք» մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն բուժօգնության  է դիմել Արարատի մարզի 1993թ. ծնված բնակիչը:

Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու պատճառները, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է  Ա.Հայրապետյանը՝ Արարատի մարզի 26-ամյա բնակիչ: Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։

Հաշվի առնելով դեպքի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ դանակահարությամբ ավարտված վիճաբանությունն ունեցել է կենցաղային շարժառիթ։

Փետրվարի 28-ին հնչեցված հայհոյանքի համար տուժողը հանդիպել է կասկածյալին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որի ժամանակ բռունցքով հարվածներ են հասցվել կասկածյալին։ Առաջացած քաշքշոցի ժամանակ դանակի մեկ հարված է պատճառվել տուժողին։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել ականատես վկաներ։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի