Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գյումրի քաղաքի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով

03.07.2020 16:39

2020թ. հուլիսի  2-ին՝ ժամը 23:20-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ձախ կողմնային պատի ծակած-կտրած արյունահոսող թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ հիվանդանոց  է տեղափոխվել Գյումրի քաղաքի 54-ամյա բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով: 54-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. հուլիսի 2-ին Գյումրի քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի շենքերից մեկի դիմաց գտնվող տաղավարում ծագած վիճաբանության ընթացքում 46-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է 54-ամյա համաքաղաքացուն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2020թ. հուլիսի 3-ին բերման է ենթարկվել Գյումրի քաղաքի 46-ամյա բնակիչը, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է  հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Վերջինս ձերբակալվել է:  

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի