Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է Գյումրիում 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը

14.04.2020 16:14

2020 թվականի ապրիլի 12-ին` ժամը 21:35-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ աջ ազդրի միջին 3-րդի առաջամիջին մակերեսի, վերին 3-րդի հետին դրսային մակերեսի, աջ գլուտեալ շրջանի կտրած վերքեր, ձախ ազդրի մակերեսի 3-րդ հետին-դրսային մակերեսի կտրած վերք, սուր արյունահոսություն, հեմոռագիկ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում գտնվող սուպերմարկետի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել համաքաղաքացի երիտասարդների միջև, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել համաքաղաքացուն և հեռացել։


Նույն օրը 22-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է իրավապահներին և տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նշանակվել են  դատաբժշկական փորձաքննություններ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի