Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

«Սիվիլնեթ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքին հնարավոր ականատեսներին խնդրում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին (լուսանկարներ)

15.06.2018 16:43

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու Ավան վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերության լրագրող Ա.Գրիգորյանն իր  մասնագիտական գործունեությունն է կատարել Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում և «Iphone 6s» տեսակի բջջային հեռախոսով իրականացրել նկարահանում, որի ժամանակ  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է լրագրողի նշված հեռախոսը և դիմել փախուստի՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձին, ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տվել ոստիկանությանը։ Տեսանյութերի զննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ լրագրողի նկատմամբ կիրառված ոտնձգությանը հնարավոր է ականատես են եղել լուսանկարներում պատկերված կանայք։

Քրեական գործով բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով խնդրում ենք լուսանկարներում պատկերված կանանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տալ դեպքի վերաբերյալ իրենց հայտնի հանգամանքների մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի