Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

27.08.2020 15:50

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 51-ամյա բնակիչը 2020թ. մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, իր տան ջեռուցման համար վառելափայտ ձեռք բերելու նպատակով, պարբերաբար գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսե­ղի ան­­տառ­տնտե­սության» մասնա­ճյուղի «Մոտկորի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնի տարածք և բեն­զա­­սղոցի գոր­ծա­դրմամբ ապօրինի հատել  տարբեր տեսակի ծառեր: Այնուհետև, իր 24-ամյա ընկերոջ ավտոմեքենայով փայտանյութը տեղափոխել է Լոռու մարզի Լորուտ վար­­չական շրջանի տարածքում գտնվող կարի գործարանի տարածք` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով  զգալի չափերի նյութական վնաս:

2020թ. մարտի 5-ին, 51-ամյա բնակիչը  իր վերոնշյալ ընկերոջը հավաստիացրել է, որ փայտանյութը ձեռք է բերել օրինական ճա­նա­պար­հով, ունի համապատասխան փաստաթուղթ, նրա հետ միասին նույն գործարանի տարածքից փայ­տանյութը բեռնել են իրեն պատկանող «Զիլ 130» համա­րանիշի բեռ­նատար ավտոմեքենան, որից հետո  միայնակ ուղևորվել է դեպի Վանաձոր քաղաք: ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավտոմեքենան կանգնեցվել է, ենթարկվել ստուգման և փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաղթերի բացակայության պատճառով տեղափոխվել  Ոստիկանության տուգանային հրապարակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի 51-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի