Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ

05.11.2014 11:21
Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 2014թ. նոյեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Հ.Լևոնյանը եւ ծառայակից, նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Լ.Մարտիրոսյանը վերջինիս ամրակցված ծառայողական ավտոմեքենայով երթևեկության անվտանգության ապահովման ծառայություն կատարելիս 2014թ. նոյեմբերի 4-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Գորիսի «Մանկապատանեկան» կենտրոնի հարևանությամբ նկատել են վիճաբանող երիտասարդների:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելով` Հ.Լևոնյանը և Լ.Մարտիրոսյանն  ավտոմեքենան կայանել են հիշյալ երիտասարդների մոտ, մոտեցել նրանց։ Վիճաբանության պատճառների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Գորիս քաղաքի բնակիչ Ս.Թանգյանը հայհոյել է ոստիկանության ծառայող Հ.Լևոնյանին եւ բռունցքով հարվածել նրա դեմքի աջ հատվածին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Ս.Թանգյանը նոյեմբերի 5-ին ձերբակալվել է: Նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի