Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ցուցմունքներ կորզելու նպատակով բռնությունների կիրառման որևէ դեպք պետք է իսպառ բացառվի. Ա.Հովսեփյան

10.12.2014 17:39

«Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և խախտված իրավունքների վերականգնումը Հայաստանի բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կարևորագույն խնդիրներից մեկն է»,- ՄԻՊ-ի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։ 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, շնորհավորելով ՄԻՊ-ին՝ ձեւավորման 10-ամյակի կապակցությամբ, փաստեց, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման հարցում առանձնահատուկ դեր ունեն քննչական մարմինները, որոնց գործունեությունն անմիջականորեն ուղղված է մարդու կյանքի, և առողջության, սեփականության և այլ իրավունքների, ազատությունների պաշտպանությանը։ Քանի որ հենց նախաքննության ընթացքում է, որ օրենքով սահմանված դեպքերում և կարգով սահմանափակվում կամ դադարեցվում են մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները` խափանման միջոցների կիրառմամբ, փոստ – հեռագրական առաքումների վրա կալանք դնելով, գաղտնալսումներ իրականացնելով և այլն: Եւ շատ կարեւոր է, որ սահմանափակումները չիրականացվեն մարդու իրավունքների խախտմամբ։

Ա.Հովսեփյանը նկատեց, որ այսօր քննչական մարմինների աշխատանքում կան մի շարք թերություններ և բացթողումներ, այդ թվում նաեւ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Դա վերաբերում է, թե դատավարական ժամկետների, դատավարական կոնկրետ նորմերի խախտումներին, թե նախաքննության լրիվության ու բազմակողմանիության ապահովման վերաբերյալ օրենքի պահանջի անտեսմանը և թե ընդհանրապես մարդու արդար դատաքննության իրավունքի խախտմանը: Դրանց վերացումը համարում է առաջնահերթ խնդիրներից մեկը:

«ՀՀ Սահմանադրության 17 –րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, և ձերբակալված, կալանավորված ու ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք: Այս տեսակետից անթույլատրելի եմ համարում հատկապես նախաքննության ընթացքում ցուցմունքներ կորզելու նպատակով բռնությունների կիրառման որևէ դեպք, ինչը պետք է իսպառ բացառվի»,- հայտարարեց Ա.Հովսեփյանը:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի