Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է բուքմեյքերական գրասենյակի վրա ավազակային հարձակում կատարելու դեպքը

30.01.2019 17:02

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 27-ին` ժամը 01:55-ի սահմաններում, դիմակավորված անհայտ անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան  փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակ, այնուհետ հարձակվելով գրասենյակի օպերատոր-գանձապահի վրա՝ ծեծի է ենթարկել նրան և դրամարկղից հափշտակել է խոշոր չափերով` 800.000 ՀՀ դրամ և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1992 թվականին:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հունվարի 30-ին հանցագործություն կատարելու կասկածանքով 1992 թվականին ծնված բնակիչը բերման է ենթարկվել և ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի