Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավազակային հարձակում՝ Արարատի մարզում

20.11.2015 17:03


ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզում գազալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 04-ի սահմաններում, դիմակավորված անձը,  ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Գետափնյա գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի աշխատասենյակ և զենքի գործադրմամբ, գազալցակայանի աշխատակից Ա.Գամեյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել զգալի չափերի  գումար, որից հետո դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի