Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հարուցվել է քրեական գործ

03.11.2018 11:52

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական բաժնում  կատարվում են քննչական գործողություններ՝  Արմավիրի մարզում  տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի մանրամասները բացահայտելու ուղղությամբ:

2018թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 04:10-ի սահմաններում, երկու դիմակավորված անհայտ անձ՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, զենքի գործադրմամբ հարձակվել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 25/1 հասցեում գործող վարկային կազմակերպության Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցների վրա՝ նրանց կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով:


02.11.2018թ.  դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և նույն օրը ընդունվել վարույթ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն:

Նախաքննության ընթացքում վարկային կազմակերպությունը և երկու աշխատակիցները ճանաչվել են տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են  դատահետքաբանական, դատագենետիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի