Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մամուլի ասուլիս՝ Քննչական կոմիտեում

26.08.2019 16:10

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության, քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացության մասին մանրամասներ:

ՔԿ պաշտոնյան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին պարզաբանումներ է ներկայացրել քրեական գործով առաջ քաշված խնդիրների վերաբերյալ, մանրամասն ներկայացրել է քրեական գործով նշանակված համալիր փորձաքննություն նշանակելու և այդ փորձաքննությանը «Էլարդ» միջազգային ընկերությանը ներգրավելու ընթացակարգը:

Յուրա Իվանյանը սպառիչ պատասխաններ է տվել լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին բնապահպանական ռիսկերը կառավարելի դարձնելու ուղղությամբ առաջարկվող լրացուցիչ մեղմման միջոցառումների կիրառմանը:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի