Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ծանոթ կնոջ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար

20.12.2019 13:05

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի բնակիչը ծնված 1987թ.,  2019 թվականի հոկտեմբերի 7-ին' ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի իր բնակարանում, ծանոթ կնոջ հետ հացկերույթի ժամանակ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքի ձախ հատվածին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1987թ. ծնված Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի