Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի տեղակալը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին (լուսանկարներ)

22.03.2019 09:23

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ Աղասի Իսահակյանը նշանակվել է Շիրակի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Սամվել Սիմոնյանի  աշխատանքը Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում և շնորհակալություն հայտնել՝ մարզում երկարամյա ծառայության համար:

Ներկայացնելով նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին` ՔԿ նախագաhի տեղակալ Արման Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ վերջինս կարողանալու է պատվով հաղթահարել իր առջև դրված բոլոր խնդիրները:

«Աղասի Իսահակյանը բանիմաց, բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձ է:  Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չի խնայելու`մարզային քննչական վարչության աշխատանքները գրագետ և արդյունավետ կազմակերպելու գործում»,- ընդգծեց Արման Պողոսյանը:

ՔԿ նախագաhի տեղակալը նորանշանակ մարզային վարչության պետին հորդորեց  ստորաբաժանման անձնակազմի հանդեպ ցուցաբերել սրտացավ վերաբերմունք և նրանց վերաբերվել որպես ընտանիքի:

Մարզային այցելության ընթացքում Արման Պողոսյանը ծանոթացել է նաև Շիրակի մարզային քննչական վարչության շենքի հիմնանորոգման աշխատանքներին:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի