Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով նոր տվյալներ են ձեռք բերվել. մեկ անձ ձերբակալվել է

04.09.2020 17:48

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այլ անձանց կողմից թմրանյութ պահելու և իրացնելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 2 եղբայրներին պատկանող Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի տներից մեկում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր քանակության՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն», «Մարիխուանա», «Կոկային», «Կանեփի սերմեր», «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ,  մեծ քանակությամբ «Methadone», «Լորազեպամ», «Տրամադոլ 50 մգ», «Պրեգաբալին» տեսակի դեղահաբեր, «DERINGER» ապրանքանիշի 2 ատրճանակ, «АКСУ» տեսակի ինքնաձիգ, 2 հատ պահեստատուփ, «ТУЛЬСКИЙ» «1895» գրառումներով ատրճանակ, նռնակ, «PARMA» գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտներով, ինչպես նաև մեծ քանակությամբ տարբեր տեսակի փամփուշտներ:

2020թ. սեպտեմբերի 2-ին եղբայրներից մեկը՝ ծնված 1983թ.,  ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են  քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մյուս անձանց շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված  չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի