Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեր 1,5 մլն զոհերն արդեն սրբեր են. Աղվան Հովսեփյան

25.04.2015 15:19
 
ՀՀ քննչական Կոմիտեի ծառայողները` ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի` նահատակված սրբերի հիշատակին:

Կոմիտեի ծառայողներն իրենց զավակների հետ միասին, ծաղկեպսակ են դրել նահատակվածների հուշարձանին, եւ անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: «Այսօր հպարտություն պետք է զգանք, որովհետև մեր 1,5 մլն զոհերն արդեն սրբեր են», - ասաց Աղվան Հովսեփյանը:

Միշտ հիշենք մեր սրբացած նահատակներին և միաժամանակ հիշեցնենք աշխարհին` ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ, որի ճանաչումն ու դատապարտումը խաղաղության ու արդարության հաստատման միակ ուղին է:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի