Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ի լրումն. զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Արամ Հակոբյանը

07.04.2015 20:47

2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է Գյումրիի բնակիչ Արամ Հակոբյանը։ 

Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։

Օրենքով սահմանված կարգով վերջինիս պարզաբանվել են իր իրավունքները, և նա ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան։ Ա.Հակոբյանի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի