Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Լոռու մարզի բնակչուհու անհետ կորչելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել Քննչական կոմիտեում

01.09.2020 18:41

2020թ.  օգօոստոսի 19-ին  Լոռու մարզի Շամլուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Բուղաքար թաղամասի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 2-րդ տան բնակչուհի Հրանուշ Սարիկյանը անհայտ կորել է:

Նախնական տվյալներով՝ Հրանուշ Սարիկյանը 2020 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, մոշ հավաքելու նպատակով գնացել է նույն թաղամասի հարակից անտառ և այլևս ետ չի վերադարձել։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով , որն ուղարկվել է  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի