26.11.2021

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2022թ. հունվարի 26-ին, ժամը 10:00-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոս՝ 011-880-144, 011-880-146, 011-880-147), Էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.qnnchakankomite@gmail.com:

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 27-ը ներառյալ` բացի շաբաթ և կիրակի օրերից:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

-  դիմում (ձև 1),
-  կենսագրական տվյալներ պարունակող քարտ (լրացնել և տպել դիմերեսին և դարձերեսին) (ձև 2),
-  ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ ձեռագիր,
-  4X6 չափսի 2 լուսանկար՝ կանայք դասական հագուստով, տղամարդիք՝ փողկապ կոստյումով,
-  ծննդյան վկայականի, անձնագրի, սոց.քարտի, նույնականացման քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում սոց. քարտի առկայությունը պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և միջուկի, զին. գրքույկի (ներկայացնել բոլոր էջերը, որտեղ առկա է կնիք կամ գրառում), աշխատանքային գրքույկի, ընտանիքի անդամների անձնագրերի պատճենները,
-  միայն նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ տեղեկանք հաշվառման և փաստացի բնակության վայրից,
-  ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից (ձև 4),
-  հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանքներ,
-  բնութագիր աշխատանքի վայրից, աշխատանքային ստաժ չունենալու դեպքում՝ վերջին ուսումնական հաստատությունից:

Ծանոթություն՝ քննության հարցաշարը (ձև 5), մասնակցության դիմումի, կենսագրական տվյալներ պարունակող քարտ (ձև 2), ինքնակենսագրության ձևի (ձև 3) և բժշկական տեղեկանքի (ձև 4) ձևաթղթերը կցվում են.

Դիմումները ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ, իսկ փաթեթներում անհրաժեշտ շտկումները կկատարվեն խուսափելով անմիջական շփումից:

Դիմումների ոչ ամբողջական փաթեթներին ընթացք չի տրվելու:

Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.

- անուն, հայրանուն, ազգանուն,
-  ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
- կրթություն (նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք  ընդունվելու և ավարտելու տարեթվերը),
-  ծառայությունը զինված ուժերում, կոչումը (եթե արական սեռի հավակնորդ է),
-  աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած  պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),
-  ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները  (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր), նշելով նրանց ծննդյան օր, ամիս, տարեթվերը, աշխատանքի վայրի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ տեղեկատվություն,
-  բնակության և հաշվառման հասցեն,
-  ստորագրութուն և ամսաթիվ:

Գրավոր քննության տևողությունը 2 ժամ է, աշխատանքները գրվում են դրոշմված և ծածկագրված տետրերի մեջ, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքնրերը ամփոփելուց հետո:

Գրավոր քննության արդյունքները կհրապարակվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական www.investigative.am ինտերնետային կայքում՝ մինչև անցկացման օրվան հաջորդող տասնհինգերորդ աշխատանքային օրը:

Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո սեղմ ժամկետում կանցկացվի բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական (50 միավոր) գնահատական ստացած հայտատուները:

Բանավոր քննության օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը բանավոր քննությունից առաջ կապի միջոցներով կտեղեկացվի բանավոր քննության մասնակիցներին:

Բանավոր քննության արդյունքները կհրապարակվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական www.investigative.am ինտերնետային կայքում:


ԴԻՄՈՒՄ
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՔԱՐՏ
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ